ԼՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեն

Edmon Marukyan

«Մենք՝ որպես քաղաքապետի թեկնածու, հանդիպել ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի հետ։ Ծանոթացել ենք, զրուցել ենք, և իրենք էլ ցանկացել են իմանալ, թե ում թեկնածությունն են պաշտպանում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՎԿ-ն կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Մինչև դա էլ մենք տեղական մակարդակով համագործակցության մասին հուշագիր կստորագրենք։ ԲՀԿ-ին նույնպես առաջարկություն արվել է, և 3 ուժերով նախատեսում ենք նման բան ստորագրել»,- տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Վանաձոր քաղաքում այս համագործակցությանը ԲՀԿ-ն ևս միանալու է։ «ԲՀԿ-ն մինչ այդ հայտարարել էր, որ եթե տեղական մակարդակում համագործակցության տեսանկյունից մեկ-երկու ուժերով, որոնք շատ մանդատներ ունեն, միանան, ապա իրենք նույնպես կմիանան։ Հիմա այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել և առաջիկա օրերին հուշագիր կստորագրվի Վանաձոր քաղաքում Տեղական ինքնակառավարման մարմնում համատեղ համագործակցային կառավարում իրականացնելու մասին, և այդ մյուս ուժերը կպաշտպանեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Այն, ինչ որ մենք առաջարկել ենք, ՀՎԿ-ն ընդունել է, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էր ընդունել։ Մենք նախատեսում ենք այդ ձևով համագործակցությունը ֆիքսել»,- հավելեց պարոն Մարուքյանը։

Նշենք նաև, որ խոսքը վերաբերում է միայն ՏԻՄ մակարդակում համագործակցությանը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.