«Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը»

- in Մշակույթ
Gini

Անիկ Պետրոսյանի հեղինակած «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը», որը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, Մադրիդի «Gurmand International Aword»-ի ժամանակ ճանաչվել է Եվրոպայի գինիների լավագույն ուղեցույցը:

Սա մեծ իրադարձություն է հայկական գինեգործության պատմության մեջ: Այդ առիթով հեղինակն ու հրատարակիչը կազմակերպել էին հայկական գինիների համտես լրագրողների հետ, որը ուղեկցվեց հայկական գինեգործության զարգացման և առաջին գինու ուղեցույցի քննարկմամբ:

IMG_7095.JPGԱնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում մասնավորեց, որ գիրքը հայկական գինիների առաջին ուղեցույցն է, շուտով կլինի նաև երկրորդը, այնուհետև՝ շարունակական: Գիրքը երկու մասից է բաղկացած. առաջինը՝ խաղողագործության, գինեգործության մասին պատմական ակնարկ է, երկրորդը՝ ներկայացված են հայկական այն գինիները, որոնք ես համարում եմ որակյալ:

Անիկ Պետրոսյանը պրոֆեսիոնակ սոմելի է՝ գինուգետ, ինքն է մտահղացել ու ստեղծել հայկական առաջին ուղեցույցը, իր նախաձեռնությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments