Հայաստանում գրանցվել է դեղամիջոցներից, և կենսաբանական նյութերից թունավորման 383 դեպք

- in Առողջություն
Bzhishk

Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 383 դեպք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դեպքերից միայն 227-ը գրանցվել է կանանց մոտ, ևս 181 դեպք մինչև 18 տարեկանների մոտ: Այդ թվում 74-ը 0-2, իսկ 70-ը 3-6 տարեկանների մոտ:

Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել էդեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 94 դեպք:

Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոոսին գրանցվել է 3 հազար 485 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դեպքերից միայն 1 հազար 676-ը գրանցվել է կանանց մոտ: Չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպքերը զգալի մաս են կազմում մինչև 18 տարեկանների մոտ, նրանց թիվը կազմել է 2 հազար 798: Այդ թվում 1 հազար 495-ը 0-2, իսկ 874-ը 3-6 տարեկանների մոտ:

Ընդհանուր առմամբ գյուղական համայնքներում արձանագրվել է չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի 1 հազար 185 դեպք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...