Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին

Zinvor

Razm.info. 2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում:

Մարտական կորուստ.

• Սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ (ոչ հակառակորդի կրակոցից) զոհվել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

• Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի մարմինը: Զինծառայողի մահվան հանգամանքները հայտնի չեն:

• Սեպտեմբերի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.