ՀՀԿ-ն շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի քաղաքական դաշտում

- in Պաշտոնական
Eduard Sharmazanov

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում հոկտեմբերի 2-ին Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

«Հաշվի առնելով այս և սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրանցած արդյունքները և այն հանգամանքը, որ Հանրապետականի սատարած ա նկուսակցականները, ովքեր ընտրվել են համայնքի ղեկավարներ, ցանկություն են հայտնել անդամագրվել կուսակցությանը, կարող ենք ասել, որ Հայաստանի համայնքների  72 տոկոսի համայնքապետերը ՀՀԿ ներկայացուցիչներ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է պահպանել իր առաջատարի դիրքերը Հայաստանի քաղաքական դաշտում: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ ամենաառանցքային և կենսունակ քաղաքական ուժը և կպատրաստվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- եզրափակեց Շարմազանովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20