ՀՅԴ-ում շփոթված են. Մենք չենք համարում, որ ձախողել ենք

HYD

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չի հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը, և լուրերին, թե Շիրակի դաշնակցական մարզպետին կազատեն պաշտոնից ձախողման համար հայտարարեց. «Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի»:

Ըստ նրա, «Որևէ մեկը չի կարող ասել, որ Շիրակում մարզպետը լծակներ և ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառել. եթե կիրառեր, արդյունքներն այլ կլինեին։ Մենք հայտարարել ենք, որ դժգոհ ենք մեր արդյունքներից: Մյուս կողմից մենք դրական միտում ենք նկատում՝ առ այն, որ մրցակցային են դառում ՏԻՄ ընտրություները: Պարտությունը նորմալ է, քաղաքական պայքարում պարտություններ էլ պետք է լինեն»։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ստուգատես էին իրենց համար ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ. «Մենք չենք համարում, որ ձախողել ենք, քանի որ համայնքապետերի մակարդակով՝ թվային առումով մենք աճել ենք»։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.