Հովիկ Աբրահամյանը ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ

- in Մամուլ
Hovik Abrahamyan

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ նախկին վարդապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ։

Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում։ Արգամիչը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ են եղել շուրջ մեկ տարի։ Վերջին շաբաթների ինտենսիվ շփումներից հետո Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20