Varuzhan Avetisyan

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել նամակ-հորդորով.

«Սիրելի զինակիցնե’ր,

Թանկագին մայրեր, քույրեր և դուստրեր,

Իմ խոնարհումն ու երախտիքն եմ հայտնում ձեզ՝ ձեր փխրուն ուսերին Հայրենիքի ազատության բեռը վերցնելու և պատվով կրելու համար:

Միևնույն ժամանակ՝ ես և իմ ընկերները մտահոգ ենք ձեր պայքարի արդյունավետությամբ, որովհետև ներկայիս հարափոփոխ իրականության մեջ դուք կարիք ունեք ներդաշնակելու ազատության մղումը և քաղաքական նպատակահարմարությունը:

Այդ նպատակով ձեր պայքարը պետք է լինի համակարգված՝ որպես ուղենիշներ որդեգրելով մեր շարժման ռազմավարությունը, ինչպես նաև համադրվի որոշակի կենտրոնից:

Նշված նպատակին հասնելու համար պայքարի բովում ստեղծվել և թրծվել է «Հայ կանանց ճակատ» միավորումը, որի ձևաչափն ու համակարգման մեխանիզմը մինչ օրս արդյունավետ կերպով աշխատում են: Ճակատի համակարգող Սյուզան Սիմոնյանը նախորդ տարիների բազմաթիվ լարումների և վայրիվերումների ընթացքում ապացուցել է իր նվիրվածությունն ու կազմակերպչական կարողությունները և վաստակել է բոլորիս սերը, հարգանքն ու վստահությունը:

Առհասարակ դեմ չլինելով նոր նախաձեռնություններին, խնդրում և հորդորում եմ առավելագույնս պահպանել «Հայ կանանց ճակատ» –ի ձևաչափը և ձեր գործողությունները համադրել ճակատի համակարգող Սյուզան Սիմոնյանի հետ, նաև այն պատճառով, որ նա մեզ հետ կայուն հաղորդակցություն ունի և բոլոր հիմնական քայլերը կատարում է մեզ հետ խորհրդակցաբար:

Խնդրում եմ նկատի ունենալ, որ որոշակի սահմանափակվածությունը և Ճակատի ու նրա համակարգողի հետ քայլերը համադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակորդն իր ամբողջ սատանայական զինանոցն օգտագործում է մեզ պառակտելու և թուլացնելու համար:

Լինենք զգոն, ներդաշնակ և միմյանց նկատմամբ սիրով ու հարգանքով լեցուն:

Սիրով ու կարոտով՝ Վարուժան Ավետիսյան

26 հոկտեմբերի 2016թ.
«Վարդաշեն» ՔԿՀ

14708167_1050338205063698_1404831502809821882_n

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.