Հռոմի Պապին Թբիլիսիում սառն են ընդունել

- in Հասարակություն
Hromi Pap

Վրաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկ Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի գրեթե դատարկ ստադիոնում, գրում է BBC-ն:

25 հազար տեղանոց ստադիոնում ներկա է եղել մոտ 3000 մարդ: Սա Պապի 16 արտերկրյա այցերի ընթացքում ամենասակավամարդ պատարագն էր, գրում է գործակալությունը:

Այցից երկու օր առաջ Վրաստանի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իլյա 2-րդը հայտարարել էր, թե ուղղափառները չեն կարող ներկա լինել կաթոլիկ պատարագներին հայեցակարգերի տարբերության պատճառով, որոնք սկիզբ են առնում 1054 թվականից:

Հռոմի Պապին Թբիլիսիում երեկ դիմավորել են բողոքի ակցիայով, «Վատիկանը հոգեւոր ագրեսոր է», «Հեռու Վրաստանից, հակաքրիստոս» գրությամբ պաստառներով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments