Նաիրա Զոհրաբյանի դավադրության տեսությունները

Naira Zohrabyan

Նաիրա Զոհրաբյանի դեմքը փորձում է պարզ անել իր elq.am լրատվական կայքը, որը սպասարկում է նրա շահերը, գովում է Նաիրա Զոհրաբյանին ու նրա նախաձեռնությունները, գովերգում է Հովիկ Աբրահամյանի կառավարությանն ու փնովում Կարեն Կարապետյանի նոր կառավարությանը: Հա, մասամբ տեղ է հատկացնում նաև ԲՀԿ-ական պատգամավորներին՝ Միքայել Մելքումյանին …: Սակայն պարզվում է, այդքանը բավարար չէ ու Նաիրա Զոհրաբյանը երեկ հյուրընկալվելով Արմենիա հեռուստաընկերությամբ Էվոլյուցիա ծրագրին, ջանք ու եռանդ չխնայեց ՀՀ նոր կառավարությանը փնովելու, 6-ամսյա ծրագիրը ռաբիս ու լալահառաչ գնահատելու համար:

<Էվոլյուցիա> հաղորդման հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանի հարցերին պատասխանելով, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մի շարք հակասություններ ցուցադրեց: Նախ՝ հերթական անգամ ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածությամբ, իրենց հանդիպումներում քաղաքականության մասին չեն խոսում, մինչդեռ մենք նախորդ նյութում՝ <Նաիրա Զոհրաբյանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի>, բացահայտել ենք, թե ինչպես յուրաքանչյուր անգամ Ծառուկյանի մոտից վերադառնալուց հետո ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Զոհրաբյանը դափնում է իրենց քաղաքական զրույցի մանրամասները:

Ավելին՝ եթե Նաիրա Զոհրաբյանը չի խոսում քաղաքականության մասին ու չգիտե Գագիկ Ծառուկյանի կարծիքն, ապա հաջորդիվ հարցերին պատասխանելուց, ինչպե՞ս է համոզմունք հայտնում, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությւոն և ԲՀԿ վերադարձից հետո էլ՝ ԲՀԿ-ն կմնա ընդդիմադիր դաշտում և օրակարգում կպահի իշխանափոխության հարցը:

Նոր էր, որ Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ից դուրս եկած, սակայն խմբակցությունում իրենց անդամությունը պահպանած պատգամավորներին, դավաճան էր որակում: Նրանք հիմնականում կողմ են քվեարկել Կարեն Կարապետյանի կառավարության նոր ծրագրին, ինչը դուր չի եկել Նաիրա Զոհրաբյանին, ով լավ իմանալով սահմանադրական նորմի մասին, շարունակում է մահակ ճոճել, թե նոր ԱԺ Կանոնակարգ օրենքով ընդունելու են տարբերակ, ըստ որի, կուսակցության քվեով խորհրդարան եկած պատգամավորները, այնտեղից դուրս գալուց հետո պետք է դուրս գան խմբակցությունից նաև, հետևաբար՝ վայր դնեն մանդատը: Բնական է, որ այն չի ընդունվելու, որովհետև ԱԺ Կանոնակարգ օրենքը չի կարող գերակա լինել ՀՀ Սահմանադրությանը, ուրեմն՝ ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը շարունակում դրա մասին խոսել:

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներին ծաղրում է ու ասում, թե գալիս են խորհրդարան 20 րոպե ննջելու, քվեարկելու և մազապուրծ փախչելու համար միայն, ովքեր ամեն ինչ ունեն, սա էլ հոբբի է՝ պատգամավորական մանդատն է պակասում:

Փաստացի՝ այս հարցազրույցում և առհասարակ Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում գրեթե չի քննադատում ՀՀ իշխանությունների վերնախավին, շարունակում է մի քանի քաղաքական լարերի վրա <լարախաղացությունը> ու սկսել է քննադատական սլաքներն ուղղել երբեմնի գործընկերներին, ովքեր հայտնի չէ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո գուցե վերադառնան ԲՀԿ՝ անհարմար վիճակ ու անհանգստություն պարգևելով Նաիրա Զոհրաբյանին:

Իսկ ՀՀ վերին էշելոնին քննադատելու և դա ումոնց ձեռամբ անելու մասին՝ հաջորդիվ:

Դավիթ ԼՈՐԵՆՑ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments