Naira Zohrabyan

Ինչպես հաղորդում են ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մեր աղբյուրները, նոր մանրամասներ են հայտնի դառնում ԲՀԿ-ն ղեկավարող Նաիրա Զոհրաբյանի վերջին գործողություններից: Պարզվում է, հաճախակիացել են Գագիկ Ծառուկյան – Նաիրա Զոհրաբյան հանդիպումները, որոնց ժամանակ մասնավորապես խոսվում է նաև քաղաքականության ու այնտեղ ԲՀԿ հիմնադրի վերադարձի թեմաներով, ինչը հակասում է Զոհրաբյանի հրապարակավ հայտարարություններին, թե՝ Ծառուկյանի հետ քաղաքականություն չեն վերլուծում: 

Յուրաքանչյուր նման հանդիպումից վերադարձող Նաիրա Զոհրաբյանը կուսակցության գլխամասային գրասենյակում հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ասել է, որ վերադառնում է քաղաքականություն ու ԲՀԿ-ն ղեկավարելու:

Պարզվում է, Գագիկ Ծառուկյանի տան մոտ կազմակերպված ԲՀԿ-ականների հավաքից առաջ՝ Նաիրա Զոհրաբյանի հանձնարարությամբ, զանգահարել են բոլոր տարածքային կառույցների ղեկավարներին և թիվ սահմանել, թե որքան մարդ պիտի մասնակցի երբեմնի առաջնորդի տան մոտ կազմակերպված հավաքին: Մինչդեռ՝ մասնակցել են անհամեմատ քիչ թվով ԲՀԿ-ականներ՝ հիմնականում մարզերից, որովհետև Երևանի ԲՀԿ-ականներն քաղաքականապես առավել հասուն են և գիտակցում են, թե ԲՀԿ-ն այսօր ղեկավարող Նաիրա Զոհրաբյանն ինչպես է իշխանույթուն – ընդդիմություն, – աբիժնիկներ … 12 լարերի վրա խաղում, ով ըստ կենտրոնակայանից տարածվող լուրերի, իրականում ամենևին էլ չի ցանկանում Գագիկ Ծառուկյանի վերադարձը ԲՀԿ-ն առաջնորդելու, իրեն՝ երկրորդական – երրորդկան մարդ դարձնելու հետևանքներով:

Գագիկ Ծառուկյանի տան մոտ կազմակերպված հավքն իրենց ուսերին են առել, բնականաբար՝ Նաիրա Զոհրաբյանի անմիջական հանձնարարությամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ կենտրոնակայանում աշխատող ոմն Դավիթ, ով երբ Գագիկ Ծառուկյանը 2015 թ. փետրվարի 12-ին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, ամենուր տարածում, ասում էր, թե Ծառուկյանից հետո ավելացել են ԲՀԿ-ին անդամակցողների թիվը: ԲՀԿ կենտրոնական գրասենյակում բոլորը գիտեն, որ վերջինս ժամանակին եղել է Աջափնյակի կառույցի անդամ, և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի մարդը ԲՀԿ-ում:

Այս պայմաններում ինչպես կարող էր հավաքը լինել ինքնաբուխ՝ թողնում ենք ԲՀԿ նախագահուհու դատին, ով ջանք ու եռանդ չէր խնայում այդ մասին հայտարարելուց, փոխարենն՝ ինքը՝ հանդիսանալով ներկայիս առաջնորդն՝ այնտեղ չէր: ԲՀԿ-ակաների կողքին չի եղել ու չէ, ինչպես հավաստում են ԲՀԿ-ից ստացվող մեր աղբյուրները: Նաիրա Զոհրաբյանն ուղղակի վերընշածս 12 լարերի վրա խաղալով, ինչպես ժողովրդական առածն է ասում. <Համ ուզում է հաճույք ստանալ, համ կույս մնալ>, իմա՝ քաղաքական դեմքը փրկել աղճատվող իրավիճակում, ընդդիմադիր համարվելով հանդերձ՝ լավամարդ լինել իշխանությունների աչքին: Իրականում՝ բոլորը գիտեն, որ նա քաղաքական դաշտում ամենաանկայուն խաղացողներից մեկն է:

Ահա այդպիսի կերպարի կողմից կազմակերպված ԲՀԿ-ականների հավաքն էլ հերթական անգամ ապացուցեց նրա կողմից Գագիկ ծառուկյանի ներհանրապետական, մարզային հեղինակությունը ստվերելու փաստը: Բանն այն է, երբ Գյումրիում ու Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ երթեր էին կազմակերպվում, մարդիկ ավելի շատ վանկարկում էին Գագիկ Ծառուկյանի անունն ու նրա անձը կապում ԲՀԿ-ի հետ, մինչդեռ նման ակցիա կազմակերպելով՝ Նաիրա Զոհրաբյանը բոլոր անտեղյակներին ու ԲՀԿ-ին այդ պայմաններում հավատացողներին բացահայտ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը կապ չունի այսօրվա ԲՀԿ-ի հետ՝ ինքն է, որ կա, իսկ կուսակցության հիմնադիրը կվերադառնա, թե՝ ոչ քաղաքականություն և ԲՀԿ, դեռևս հարց է, որովհետև հիմնահարցը համաձայնեցված չէ Սերժ Սարգսյանի հետ: Ինքը՝ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն է քանիցս հայտարարել, որ մարզերում շատերն անգամ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը չէ այսօր ղեկավարում ԲՀԿ-ն ու, որ նա հեռացել է քաղաքականությունից, ինչին հակառակ գործեց ԲՀԿ այսօրվա առանորդը: Այս պայմաններում, եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա ԲՀԿ-ն ղեկավարելու, ապա խորհրդարանական ընտրություններում համակիրների մի հոծ զանգված այլևս ձայն չի տա ԲՀԿ-ին:

Թե ինչ կլինի առաջիկայում՝ ժամանակը ցույց կտա: Ահա սա է ԲՀԿ այսօրվա նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից կուսակցությունը ջլատելուն ուղղված քաղաքականության արդյունքներից մեկը միայն:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Spread the love
  • 143
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 143
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.