Նախկին վարչապետը «մեսիջ» է հղում Սերժ Սարգսյանին. Hraparak.am

- in Մամուլ
Serzh Sargsyan

Hraparak.am. Պաշտոնանկությունից հետո արդեն երկրորդ անգամ է, ինչ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցում Հանրապետականի նիստերին:

Այս հինգշաբթի թե նա, թե տրանսպորտի նախարարի պաշտոնից հեռացած Գագիկ Բեգլարյանը չեն մասնակցել Գործադիր մարմնի նիստին:

Մեր տեղեկություններով` օրեր առաջ Հովիկ Աբրահամյանը կնոջ հետ մեկնել է Եվրոպա` հանգստի, որտեղից կվերադառնա 5-6 օրից: Նիստերի օրերին «վոյաժների» մեկնելով եւ բացակայելով` նախկին վարչապետը «մեսիջ» է հղում Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ արտասահման հանգստի է մեկնել նաեւ Պաշտպանության նախարարի պաշտոնում չվերանշանակված Սեյրան Օհանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20