Նոր հորոսկոպ. Կենդանակերպն արդեն 13 նշան ունի

horoskop

Կենդանակերպի 13-րդ նշանի մասին նորությունը դարձավ իսկական սենսացիա և ամբողջությամբ փոխեց պատկերացումն աստղագուշակության մասին: Իմացեք, թե ինչ նշան է համապատասխանում Ձեր ծննդյան ամսաթվին՝ ըստ նոր հորոսկոպի:

Աղեղնավորի և Կարիճի միջև Օձակրի ի հայտ գալով՝ բոլոր նշանները, ըստ նոր հորոսկոպի՝ փոխել են իրենց դիրքերը:

Խոյ. ապրիլի 19 – մայիսի 13

Խոյերը պատկանում են Կրակի տարերքին, օժտված են հզոր էներգետիկայով և ընդունակ են բառացիորեն «սարեր շուռ տալ»՝ իրենց նպատակին հասնելու համար: Խոյերի թերությունը հանդիսանում է նրանց պոռթկուն բնավորությունը և դյուրաբորբոքությունը:

Ցուլ. մայիսի 14 – հունիսի 21

Ցուլի տարերքը Հողն է: Կենդանակերպի այս նշանը միշտ հավասարակշռված է, ճշգրիտ հասկանում է իր կյանքը և կարողանում է կառուցել այն՝ համաձայն իր պլանների: Կապված է իր տան հետ, սիրում է բնությունը և, որպես կանոն, հիասքանչ այգեգործ է:

Երկվորյակներ. հունիսի 22 – հուլիսի 20

Երկվորյակները ծնվում են Օդի տարերքում և ամբողջ կյանքում կարծես կիսվում են 2 ուղղությունների միջև: Հաճախ փոխում են արտաքին տեսքը, սանրվածքը, հագուստը: Նրանց արագ հոգնեցնում է տան կահավորանքը, և նրանք սկսում են մտածել վերանորոգման մասին: Լավ հոգեբաններ են:

Խեցգետին. հուլիսի 21 – օգոստոսի 10

Խեցգետնի տարերքը Ջուրն է: Այս նշանն օժտված է բարձր էմոցիոնալ զգայունությամբ և խռովկանությամբ: Այս նշանի ներկայացուցիչներին չվիրավորելու համար պետք է հետևել բառերին և գործողություններին:

Առյուծ. օգոստոսի 11 – սեպտեմբերի 16

Առյուծները պատկանում են Կրակի տարերքին: Այս նշանի ներկայացուցիչներն ի ծնե առաջնորդներ են և լավ կառավարիչներ: Առյուծների թերությունը հանդիսանում է նրանց անչափ հպարտությունը:

Կույս. սեպտեմբերի 17 – հոկտեմբերի 30

Այս նշանի տարերքը Հողն է: Կույսերն առանձնանում են կանոնավորությամբ, պեդանտությամբ և աշխատասիրությամբ: Պարտքի բարձր զգացումը Կույսերին դարձնում է գերազանց աշխատող, բայց հաճախ խանգարում է նրանց անձնական կյանքում:

Կշեռք. հոկտեմբերի 31 – նոյեմբերի 23

Տարերքը՝ Օդ: Կշեռքները լրջամիտ են, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև շատ խանդավառ: Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ուշադրություն և միշտ աշխատում են հետևել իրադարձություններին: Ընդ որում, Կշեռքները երբեք չեն դավաճանում իրենց սկզբունքներին:

Կարիճ. նոյեմբերի 24 – նոյեմբերի 29

Կարիճի տարերքը Ջուրն է: Իր ներկայացուցչին այս նշանը նվիրում է կենցաղային խորամանկություն, սեփական հմայքի մեջ՝ վստահություն և վրիժառություն: Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ դժվար են ներում վիրավորանքը:

Օձակիր. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 17

Կենդանակերպի այս նշանի գաղտնիքը բացահայտվել է միայն այս տարի: Օձակրին հատուկ են լիդերի որակները, նա իր համար անկախ շրջանակներ է դնում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ հանդուրժողականությամբ է վերաբերվում այլ մարդկանց թերություններին:

Աղեղնավոր. դեկտեմբերի 18 – հունվարի 20

Աղեղնավորները պատկանում են Կրակի տարերքին: Այս նշանի ներկայացուցիչները գործունյա են, շփվող, շատ լավ զգում են շրջապատի մարդկանց տրամադրությունը և կարողանում են լինել իրենց ալիքի վրա. եթե Աղեղնավորը որոշել է, որ այսօր ոչինչ չի կարող փչացնել իր տրամադրությունը, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի:

Այծեղջյուր. հունվարի 21 – փետրվարի 16

Այծեղջյուրի տարերքը Հողն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են աշխատասիրությամբ, կենսական կայունությամբ և լավատեսությամբ: Այծեղջյուրները իրենց առջև նպատակ են դնում և միշտ հասնում են դրան՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր արգելքները:

Ջրհոս. փետրվարի 17 – մարտի 11

Ջրհոսները ծնվում են Օդի տարերքում: Այս նշանը համարվում է ամենաանկանխատեսելին բոլորի մեջ: Ջրհոսներն ինտուիտիվ մակարդակով զգում են մարդկանց տրամադրությունը և վերաբերմունքն իրենց նկատմամբ, որպես կանոն, հեշտությամբ նոր ընկերներ են ձեռք բերում և չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ստեղծագործության:

Ձկներ. մարտի 12 – ապրիլի 18

Ձկների տարերքը Ջուրն է: Այս համաստեղության տակ ծնվածները երազկոտ են, ռոմանտիկ, բայց դրա հետ մեկտեղ՝ գիտեն փողի արժեքը և կարողանում են ճիշտ վերաբերվել դրան՝ զգալով դրամական հոսքերը:

Ո՞ր կենդանակերպի նշան է

համապատասխանում Ձեզ

Խոյ (21.03- 20.04)

Տաքարյուն Խոյը իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք եւ պաշտամունք:

Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալիԽոյը` ինչպիսին որ դու ես: Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քո կրակը և հանդարտեցնող ազդել ձեր միության վրա:

Խեցգետինը և Այծեղջյուրըամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը: Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծեն Ցուլը և Ձկները:

Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:

Ցուլ (21.04- 20.05)

Դու սեփականատեր ես բոլոր հարցերում,անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:

Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են՝ Խոյը, Երկվորյակները, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը: Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը: Երկու Ցուլերին հեշտ չի լինի: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:

Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:

Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրսատ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

Երկվորյակ (21.05-21.06)

Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:

Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի, Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:

Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում,երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունեը շատ դժվար է:

Սիրային հարաբերությունները Կշեռքիև Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:

Խեցգետին (22.06-22.07)

Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:

Լավ զույգ է քո համար՝ Ցուլը, Կույսը, Կշեռքը, Աղեղնավորը եւ հատկապես Այծեղջյուրը: Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:

Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում, դուր է գալիս,դուր չի գալիս այն, ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:

Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք,այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:

Առյուծ (23.07-23.08)

Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:

Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին,թե որքան մեծ է ձեր սերը:

Դու կողողվես հաճոյախոսություններով, եթե կյանքդ կապես Երկվորյակների,Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:

Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճիև Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշակի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:

Կույս (24.08-22.09)

Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ՝ աներևակայելի գրավիչ են և հմայիչ: Ինչպիսի կրակոտ սեր է քեզ սպասվումԽոյի, Աղեղնավորի և Երկվորյակներիհետ: Լավ հոգևոր կապ կստեղծվի Խեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկներիհետ:

Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսիհետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները:

Քեզ համար դժվար կլինի ներխուժել Առյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս ապրել այսպիսի տղամարդու հետ:

Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամԱյծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնները:Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:

Կշեռք (23.09-23.10)

«Ոչ մի օր առանց սիրո»՝ այս է Կշեռքի կարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում: Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրիհետ: Հենց այս կենդանակերպի ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապըԽոյի հետ:

Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում, եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները:

Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների: Կույսը և Կարիճը Ձեզ համար հրապուրիչ են, բայց ոչ հասանելի:

Կարիճ (24.10-22.11)

Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի , բայց ընկերություն ես անում քչերի հետ: Դինամիկ և կրքոտ, գրավիչ ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին, կարող ես ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշես ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին, ապա ԻՄԱՑԵՔ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:

Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքի հետ: Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ:

Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ:

Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ: Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ, իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:

Աղեղնավոր (23.11-21-12)

Դու միշտ շարժման մեջ ես: Գտիր քո կեսը Երկվորյակների, Ջրհոսիև Կշեռքի մեջ: Նրանք նույնպես քեզ պես շարժուն են և աշխույժ: Ընդհանուր լեզու կգտնես Կույսերի և Ձկների հետ:

Աղեղնավորը ազատասիրության խորհրդանիշ է: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է սահմանափակել քո ազատությունը՝ դառնում է թշնամի:

Բոլորից հաճախ քո ինքնուրույնությանը կբախվեն կրակոտ Խոյը և Առյուծը, պրագմատիկ Ցուլն ու Այծեղջյուրը, ինչպես նաև Խեցգետինը: Դու կարող ես գտնել քո սերը և նրանց մեջ, սակայն դա կլինի երջանիկ բացառություն:

Այծեղջուր (22.12-20.01)

Այծեղջյուրներն ուշ են ծաղկում, սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն: Նրան գործնական են ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ:

Այծեղջյուրներն ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք, որպես կանոն, սիրում են փող հավաքել, երբեմն կարող են նաև ժլատ թվալ, զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից:

Լավ զուգընկերներն են` Ջրհոս, Ձկներ, Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր: Վատ զուգընկերներն են` Խոյ, Խեցգետին և Կշեռք:

Ջրհոս (21.01-19.02) 

Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը «Անբողջ աշհարհը սիրում է սիրահարին»: Նրանք սովորաբար իդեալիստներ են, տարված չեն անձնական սիրավեպերով, հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում և առհավետ: Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող, սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում: Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար և բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում, խանդոտ չեն:

Լավ զուգընկերներն են` Ջկներ, Երկվորյակներ, Խոյ, Կշեռք, Աղեղնավոր, Այծեղջյուր: Վատ զուգընկերներն են` Ցուլ, Կարիճ, Առյուծ:

Ձկներ (20.02-20.03)

Ծնված են սիրո համար` կրքոտ և բանիմաց, հմուտ են սիրո հարցերում` ֆիզիկական, թե հոգևոր: Շատ պահանջկոտ և խոցելի են: Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել: Ձկները, հատկապես կին-ձկները, շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին:

Տղամարդ-ձկները հաճախ անվստահ են,քանի որ վախենում են մերժված լինել:

Կին-ձկները զարմանալիորեն գեղեցիկ են, նրանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում: Տղամարդ-ձկները լավ ամուսնիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի:

Լավ զուգընկերներն են` Խոյ, Ցուլ, Խեցգետին, Կարիճ, Այծեղջյուր, Ջրհոս: Վատ զուգընկերներն են` Կույս և Երկվորյակներ:

Spread the love
  • 83
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.