Ուդոն չի լքի ՀՀԿ-ն. նա կմնա ու վեր կհանի «արդարությունը». «Հրապարակ»

- in Մամուլ
HHK

«Հրապարակ» թերթը գրում է. Սևանի այլևս նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն։

Նա մերձավորներին ասել է, որ մնալու է ու վեր հանի «արդարությունը», թե ինչպես իր գլխին սարքեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Թեև խիստ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից և աջուձախ հայտարարում է ՀՀԿ-ի ընտրազեղծարարությունների մասին, որ Սևանում «դափոնով» լցոնում է արվել, և, որպես ապացույց, վկայակոչում է ընտրողների մասնակցության անհավանական բարձր ցուցանիշը։

Ուդոն 3 հազար ձայն էր ստացել ու պարտվել «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ի հովանավորյալ Սարգիս Մուրադյանին, իսկ պաշտոնական տվյալներով՝ Սևանում ընտրություններին մասնակցել է մոտ 12 հազար քաղաքացի՝ 19 հազար ընտրողների ընդհանուր թվից, ընտրողների 61.30 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ ավելի քաղաքականացված Գյումրիում մասնակցել է 36.59, Վանաձորում` 42.66 %:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20