Ուրեմն չի ծեծել, կարող է ծեծել է. Մհեր Շահգելդյանը «մարդ ծեծող» Ակայի մասին

mher-shageldyan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցրեցին՝ երբ «Հայկական վերածնունդ»-ը Վանաձորում գնում էր ընտրությունների, տեղյա՞կ էր, որ իրենց ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը մականունավոր է, ում դեմ այժմ քրեական գործ է հարուցվել դաժան ծեծի գործով:

Մհեր Շաահգելդյանն արդարացրեց. Նախ և առաջ քրեական գործ՝ դաժան ծեծի ձևակերպով չկա, երկրորդ՝ մականունավոր չէ, ժողովրդական մարդ է ավելի շատ: Մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին այն պարզ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ մարդկանց կողքին, օգնել է մանկապարտեզներին, ծերերին: Նա անձնավորություն է, որը մշտապես աջակություն է իրականացրել:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նա նաև մարդ է ծեծում, Մհեր Շահգելդյանը նշեց. «Այն, ինչ ներկայացվում է մամուլում, պարզ դարձավ, որ բազմաթիվ երևույթներ չեն համապատասխանում իրականությանը… Բոլորս տեսել ենք վիդեոկադրերը, նա մոտենում է շենքին, իրեն ուղեկցում են ներս, էլ չենք տեսնում, թե սենյակում ինչ է եղել»:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ Գյումրիում ընդդիմադիր դաշտը միավորվելու հնարավորություն է տեսնում, ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին կմիանան նաև վեց տոկոսանոց շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերը:

Ըստ Մհեր Շահգելդյանի, միասնության արդյունքում ընդդիմությունը կարող է իրավիճակ փոխել. «Քանի որ ընթանում են բանակցություններ, ես առանձին կուսակցությունների անուններ չեմ տա հիմա: Այսօր մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք «Լուսավոր Հայաստան»ի ցուցակի ղեկավար Քրիստ Մարուքյանին, մեր ցուցակն անփոփոխ է, և դուք կտեսնեք դրա արդյունքը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20