ՊԵԿ-ում հարուցվել է 40 քրեական գործ

- in Տնտեսական
PEK

ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը կենտրոնացված կարգով վերլուծությունների արդյունքում բացահայտել է չհայտարարագրված հարկվող օբյեկտներ:

Մասնավորապես, անշարժ գույքի օտարման և վարձակալության գործարքների տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վերհանվել են այն դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմին չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ և պետական բյուջե վճարումներ չեն կատարել:

57 հարկ վճարողներ ներկայացրել են հաշվարկներ (այդ թվում` ճշգրտված)՝ ավելի քան 785 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 115 հարկ վճարողների գծով կատարվել են հարկային պարտավորությունների հաշվարկներ՝ 2329.2 մլն դրամի չափով: Բոլոր նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական և իրավախատումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություններ` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Բացի այդ` հարուցվել է 40 քրեական գործ՝ 1287 մլն դրամ չվճարված հարկային պարտավորության գումարով:

Spread the love