Պուտինը նախապատրաստվում է խոշոր պատերազմի Արևմուտքի դեմ

- in Կեղտոտ լվացք

Ռուսաստանը բլեֆ չի անում, երբ պրոպագանդա իրականացնող ԶԼՄ-ների միջոցով մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին հաղորդագրություններ է ուղարկում։

Այս մասին ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին

«Հյուսիսային Կորեան ավելի կարգապահ է, քան Պուտինը։ Հյուսիսկորեացիները գիտեն՝ ինչպես կանգ առնել պատերազմի շեմին։ Մոտենում են, հետո կանգ առնում, քանի որ գիտեն, որ դա ինքնասպանություն է։ Ես համոզված չեմ, որ Պուտինը գիտի այդ մասին։ Եթե նայենք Ռուսաստանի պրպագանդային, նրանք իրոք պատրաստվում են պատերազմի»,-ասել է Սաակաշվիլին։

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահը մեկը մեկի հետևից շարունակում է հատել «կարմիր գծերը»՝ ստուգելով միջազգային հանրության արձագանքը։ Նման գծեր եղել են պատերազմները Վրաստանում, Ուկրաինայում, իսկ Սիրիան կարող է դառնալ վերջին գիծը։

«Սա ԱՄՆ-ի հետ պատերազմի նախապատրաստւթյուն է։ Սիրիայում ՌԴ-ն արդեն հակամարտում է ԱՄՆ-ի հետ»,- հավելել է Սաակաշվիլին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments