Inqnatir

Ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռները վերսկսել են հարվածները ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելքում բնակելի թաղամասերի ուղղությամբ: Սիրիացի ակտիվիստների խոսքով՝ քաղաքը առավել զանգվածային ռմբակոծության է ենթարկվում վերջին օրերին, հայտնում է BBC-ն:

Նրանց վկայություններով՝ ավիագրոհի հետևանքով զոհվել է 25 մարդ, ներառյալ՝ երեխաներ: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի հաղորդմամբ՝ ռուսական ռազմական ինքնաթիռները նետել են «հակաբունկերային ռումբեր, նաև այլ ավիառումբեր քաղաքի արևելյան թաղամասերի վրա:

Սոցցանցերում տարածվում են տեսագրություններ այն ամենի, ինչը նկարագրվում է որպես ավիագրոհի հետևանքներ: Կադրերում երևում են կտորով փաթաթված երեխաների մարմիններ և նրանց մոտ լացող ծնողներ:

Հիշեցնենք՝ երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ռուս պաշտոնատար անձանց դեմ կարող են ռազմական հանցագործությունների մեղադրանքներ առաջադրվել Հալեպում ռմբակոծությունների հետ կապված:

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վտարյալ պետություն դառնալ, եթե շարունակի ռմբակոծել Սիրիայի խաղաղ բնակչությանը:

Մոսկվան հետևողականորեն հերքում է, որ հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ՝ պնդելով, որ ավիահարվածների նպատակակետը բացառապես ահաբեկիչներն են:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.