Saakashvili

Զուգդիդիում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրությունների երկրորդ փուլին, թե՞ ոչ:

Մի շարք ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները ճանաչվել են անվավեր, և կրկնական ընտրություններն անցկացվելու են միայն հոկտեմբերի 22-ին: Սանդրա Ռուլովսը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խորհուրդներ է ստանում բոլորից, այդ թվում նաև իր ամուսնուց՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից:

Ռուլովսը հայտարարել է, որ մտադիր է այդ հարցով խորհրդակցել նաև իր ընտրողների հետ՝ կապված այն զանգվածային ընտրախախտումների հետ, որոնք գրանցվել են Զուգդիդիում:

Նա հայտարարել է, որ իր և մրցակցի միջև տարբերությունը աննշան է, և հույս է հայտնել, որ կհաջողվի հաղթել նրան:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.