Սաակաշվիլիի «հոգեհանգիստը»՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ

- in Հասարակություն
Saakashvili

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան առջև տեղադրվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խրտվիլակով կարմիր դագաղ և ծաղկեպսակների փոխարեն՝ ավելներ:

Սաակաշվիլիի «հուղարկավորության» ակցիան իրականացրել է ընդդիմադիր «Մեր հայրենիք» կուսակցությունը: Ակցիան իրականացվել է նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ:

Դագաղի վրա նշված է եղել 5 թիվը՝ ՄԱՇ-ի ընտրական համարը: Իսկ ավելների վրա գրված է եղել՝ «Վրաստանի քաղաքացիներից», «Քաղբանտարկյալներից», «Բռնաճնշումների ենթարկվածներից», «Փողոցներում սպանվածներից»:

Ակցիայի ժամանակ լեզվակռիվ է ծագել նրա կազմակերպիչների ու ՄԱՇ-ի կողմնակիցների միջև: Ակցիայի մասնակիցները մեղադրական հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ հասցեին:

Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել էր հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո ժամանել Վրաստան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20