Սաակաշվիլին՝ Ուկրաինայում աշխատանքի և Վրաստան վերադառնալու մասին

- in Միջազգային
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ շարունակելու է աշխատել Ուկրաինայում: 

«Հենց այնպես չեմ այստեղ եկել, համերգներով չեմ շրջագայում, այդ պատճառով չեմ կարծում, որ պետք է լքեմ մարտի դաշտը: Սակայն միանշանակ է, որ ընտրություններից հետո կմեկնեմ Վրաստան, կօգնեմ երկրիս, արձակուրդ կվերցնեմ իմ հաշվին և մոտակա օրերին կներգրավվեմ որոշակի գործընթացներում», – ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նշել է, որ կարող է անարգել մտնել Վրաստան. «Այնտեղ ոչ ոք չի կարող ինձ մատով դիպչել, որոհետեւ գրեթե ամբողջ ոստիկանությունը, զինված ուժերը մեր, այսինքն՝ պետականության եւ օրինականության կողմից են»:

Spread the love