Սաակաշվիլու կուսակցությունը Վրաստանի ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսել

Georgia

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ Թբիլիսիում սկսել են իրենց բողոքի նախազգուշական ակցիան ԿԸՀ-ի շենքի մոտ, հայտնում է Interfax-ը:

Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումը: «Այսօր մենք պահանջում ենք անհապաղ հանդիպում ԿԸՀ-ի նախագահի հետ, որպեսզի կանխենք և դադարեցնենք ընտրությունների կեղծումը»,- հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան: Նրա խոսքերով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները հարձակումներ են իրականացնում այն ընտրատեղամասերի վրա, որոնցում հաղթում է ՄԱՇ-ը:

«Մենք կպաշտպանենք մեր կուսակցությանը տրված յուրաքանչյուր ձայնը»,- հայտարարել է Մելիան:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.