Samvel Akeqsanyan

«Իմ հետ խի՞ պտի էդ սպանությունը կապվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հերքելով տեղեկությունները, թե ինքն առնչություն ունի Մոսկվայում իր նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանության հետ՝ պնդեոլով, որ Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:

«Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի։ Ես գործըկներներ չեմ ունեցել»,- նշել է Ալեքսանյանը:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Մոսկվայում կատարված սպանության հետքերը բերում են Հայաստանի Ազգային ժողով:

Հարցին` հնարավո՞ր է, որ այս սպանությամբ իր «գլխին սարքում են», ասել է. «Այ ցավդ տանեմ հավես չունեմ»:

Հիշեցնենք, որ սպանված Արմեն Իսրայելյանը՝ «Ձկնկուլ», ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն, խլել բիզնեսները և եթե իր հետ մի բան պատահի, մեղավորը Ալեքսանյանն է:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.