Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարի շուրջ այլ պլաններ ունի. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Serzh Sargsyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի` «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր` «ինծիլիգենտ» կերպարով:

Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով և նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում:

Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթևում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, և ժամանակն է «կտելու հին ճյուղերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20