«Սուքիասյան հեռացիր». Երկրպագուները շարունակում են վանկարկել

futbol

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է Հայաստան – Ռումինիա հանդիպումը:

60-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 0:5 հաշվով: Տրիբունայում հավաքված «Ռեդ Իգլզ» ֆան ակումբի ներկայացուցիչները վանկարկում են «Սուքիասյան հեռացիր»:

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի 2-րդ տուրի խաղում 0-5 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն:

Խաղի 4-րդ րոպեին Գոռ Մալաքյանը կարմիր քարտ ստացավ, ռումինացիներն իրացրին 11-մետրանոցը, հետո ևս 4 գոլ խփեցին:

2 տուրից հետո մեր հավաքականն ունի 0 միավոր և եզրափակում է աղյուսակը: Հաջորդ խաղը Լեհաստանի դեմ է Լեհաստանի հարկի տակ:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մազիչ Վարուժան Սուքիասյանը իրեն է մեղավոր համար հավաքականի պարտության մեջ: «Եթե այս ծանր վիճակը չլիներ, հաստատ հրաժարական կտայի: Եթե ֆեդերացիան պահանջի, անպայման հրաժարական կտամ: Ինձ վրա է ամբողջ մեղքը: Լրագրողների մեղքով է, որ նման մթնոլորտ է տիրում հավաքականում և կա այս վնասվածքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասել է Սուքիասյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.