Վարդան Վարդանյանն էլ է պասիվացե՞լ՝ Նաիրա Զոհրաբյանի պատճառով

Vardan vardanyan

ԲՀԿ կենտրոնական գրասենյակից մեր աղբյուրները հաղորդում են, որ ի թիվս այլոց, որոնց անունները հասարակության լայն շրջանակներին այնքան էլ հայտնի չեն, որովհետև շարքային ԲՀԿ-ականներ են, ԲՀԿ-ում վերջին շրջանում ակտիվ չէ քաղխորհրդի անդամ, տարածքային կառույցներից 13-ի կորդինատոր, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Պարզվում է, նա էլ տարաձայնություններ, անհամաձայնույթուններ ունի ԲՀԿ այսօրվա նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Հերթական անգամ, փաստորեն՝ ապացուցվում է, որ Նաիրա Զոհրաբյանը պարզապես ի վիճակի չէ երկարատև, հարատև աշխատել իր անգամ յուրայինների հետ, իսկ կուսակցությունում բոլորին յուրային – ոչ յուրայինների բաժանելով, ջլատում է ուժերն ու հիմա էլ ձև անում, թե անդուլ ցանկանում է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և ԲՀԿ-ն ղեկավարելու: Այդ պայմաններում է, որ վերջ կդրվի Նաիրա Զոհրաբյանի կողմից ԲՀԿ-ն քանդելու գործընթացին ու ներքին հատուկենտ ուժերը իշխանությունների համար ծառայեցնելու, արտաքուստ ընդդիմադիր խաղալու վիճակներին:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments