Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում՝ ՀՀ ՃՈ պետի

- in Պաշտոնական
Vladimir Gasparyan

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՀՀ ՃՈ պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20