Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. Հենզել Մկոյանը վերընտրվել է Ջավախքում

Yntrutyun

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Այդպիսով, Ջավախքում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը հավաքել է ձայների 66,54 %-ը, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու, Նինոծմինդային նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանը՝ 17,49%: Հիմնական մրցակցությունը հենց այս երկու թեկնածուների միջև էր: Ըստ հրապարակված նախնական արդյունքների՝ Հենզել Մկոյանը վերընտրվել է:

«Պաատա ԲուրՃուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու, գործարար Շաքրո Այվազյանի օգտին քվեարկել է ընտրողների 8,51%-ը, անկուսակցական Ռոբերտ Ջաղացպանյանի օգտին՝ 3,92%, Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանի օգտին՝ 1,8%, Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածու, Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) պատգամավոր Աշոտ Սահարյանի օգտին՝ 1,29%:

Ջավախքի ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է 26153 ընտրող՝ ընտրողների 50.45%-ը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև կուսակցությունների և բլոկների ձայների հաշվարկի նախնական արդյունքները: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների քվեի 51.39 %-ը, «Միացյալ ազգային շարժումը»՝ 25.74 %, մնացածները չեն հաղթահարել 5%-ի շեմը: Միայն ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների ալյանսի» և «Իրակլի Ալասանիայի-Ազատ դեմոկրատներ» դաշինքի ձայներն են հավակնում հաղթահարել 5%-ի շեմը, առ այժմ համապատասխանաբար 4.81 % և 4,25 % ձայների առկայությամբ:

«Պաատա ԲուրՃուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու, գործարար Շաքրո Այվազյանի օգտին քվեարկել է ընտրողների 8,51%-ը, անկուսակցական Ռոբերտ Ջաղացպանյանի օգտին՝ 3,92%, Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանի օգտին՝ 1,8%, Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածու, Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) պատգամավոր Աշոտ Սահարյանի օգտին՝ 1,29%:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.