Վրաստանի նախագահն ու վարչապետն այցելել են ընտրատեղամասեր՝ կատարել իրենց ընտրությունը

- in Ընտրություններ
Margvelashvili

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ բոլոր ընտրատեղամասերը բացվել են Թբիլիսիի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեի փոխանցմամբ՝ քվեարկության պաշտոնական մեկնարկը տրվել է ժամը 8-ին:

Հայտնի է, որ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արդեն մասնակցել են ընտրություններին: Պաշտոնյաները նշել են, որ քվեարկել են ավելի ազատ, կայուն ու ժողովրդավար Վրաստանի ապագայի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20