«Վրացական երազանքը» 50% է հավաքել տեղամասերի 70%-ից ստացված տվյալների հաշվարկից հետո

- in Ընտրություններ
Yntrutyun

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղամասերի 70%-ի տվյալների հաշվարկից հետո շարունակում է գլխավորել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հավաքելով ձայների մոտ 50%-ը, Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցությունը 27% ձայն է հավաքել, գրում է apcny.ge-ն՝ հղում անելով ԿԸՀ-ին:

«3702 տեղամասերից 2609-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը ունի 49․65% ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 26․63%, մնացած կուսակցությունները չեն հաղթահարում նվազագույն 5%-ի շեմը»,- ասվում է ԿԸՀ-ի կայքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20