Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը

- in Մամուլ
Taron Margaryan

Հայկական ժամանակ թերթը գրում է. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել Է պատրաստվել եկող տարվա ընտրություններին։ Տեղեկացնենք, որ 2017 թ. ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս հետո տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ։

Տարոն Մարգարյանը թե իշխանության մեջ, թե՛ հասարակական շրջանակներում ամեն ինչ անում Է իր վերընտրվելը ապահովելու համար։ Այսօր կարծես թե նրա դիրքերն ավելի ամուր են, քանի որ հավանական թեկնածուների դիրքերն են թուլացել։ Վերջին պաշտոնանկությունից հետո ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը։ Կադրային վերջին փոփոխություններից հետո նվազել են նաև Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի իրենց որդիներին քաղաքապետ դարձնելու հույսերը։ Եվ այս ամենը գիտակցելով, Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը։ Հիշեցնենք, որ նա Երևանի քաղաքապետն Է 2011-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20