Փոքրերի տաղանդը գերազանցում է մեծերի տաղանդին. գեղանկարիչ Արտյուշա Ավետյան

- in Մշակույթ

Հոկտեմբերի 23-ին, նկարչության մրցութային փուլով, ավարտին մոտեցավ  «Էտյուդ»  մանկապատանեկան մրցույթ-փառատոնը: Հիշեցնենք, որ նկարչության առաջին՝ նախընտրական փուլը տեղի էր ունեցել հոկտմբերի 13-ին, որին  ներկայացված 268 նկարներից  մրցութային փուլ անցան 97-ը:

Այս անգամ երեխաների առջև դրված խնդիրը այլ էր: 5-14 տարեկան պատանիները ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից պետք է նկարեին «Աշուն» թեմայով:  Երեխաներից ամեն մեկը յուրովի էր պատկերել աշունը:

«Այս անգամ մեր ընտրությունը ավելի համարձակ ենք  կատարելու, քանի որ երեխաները նկարեցին մեր աչքի առաջ և ակնհայտ էր, որ նրանց աշխատանքներում չկար մեծի ձեռագիր, այդ իսկ պատճառով մեր ընտրությունը ավելի հեշտ կկատարենք»,- ասաց ժյուրիի անդամ, գեղանկարիչ Համլետ Ասատրյանը, հավելելով, որ իրենց սպասելիքները մեծ էին  բարձր տարիքային խմբերից, սակայն այս փուլը ցույց տվեց, որ փոքր երեխաները իրենց հմտություններով գերազանցեցին: Ժյուրիի անդամներ, գեղանկարիչներ Արտյուշա Ավետյանն և Մարտին Ակողլյանը նշեցին, որ մարզերի երեխաներն ավելի գեղեցիկ ու գունառատ են պատկերում աշունը:

Դիլիջանից եկած 14-ամյա Հախվերդյան Ալիկի նկարը տարբերում էր, քանի որ մյուս բոլոր երեխաները աշխատում էին վրձիններով ու ներկերով, իսկ նա սև մատիտով:  Ալիկն ասաց, որ պատկերելով Տաթևի վանքն ու Հայաստանի բնությանը հատուկ մուֆլոնը , փորձել պատկերել Հայաստանի հարուստ բնությունը: «Ես կարող էի իհարկե այս նկարը պատկերել վառ գույներով, սակայն,  կարծում եմ, որ սևի ու սպիտակի համադրությամբ ցանկացած նկար կարող է միաժամանակ արտացոլվել շատ գունավոր»,- ավելացրեց Ալիկ Հախվերդյանը, հավելելով, որ անցած անգամ վստահ էր,որ անցնելու է հաջորդ փուլ, և այս անգամ ևս շատ մեծ հույսեր ունի:

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հաղթողներին կհանձնեն մրցանակներ և այլ պարգևներ,իսկ այն մասնակիցներին, որոնք չեն արժանացել ժյուրիի հավանությանը կստանան շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Առաքել Տոնոյան

Լուսանկարը՝ Անի Մնացականյանի

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments