2 դանակահարություն Շիրակի մարզում

- in Իրավունք
danakaharutyun

Հոկտեմբերի 24-ին մահվան ելքով դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Շիրակ համայնքում: Դանակահարվել է 1961 թվականին ծնված Լյովա Հաջյանը: Տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վիճաբանություն:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում: 17:35-ին տուժած քաղաքացուն տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է Լյովա Հաջյանի կենսաբանական մահը:

Նշյալ քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ճակատային հատվածի եւ քթի սալջարդեր: Նրան երբ տեղափոխել են Գյումրի ԲԿ, արդեն մահացած է եղել,- Shabat.am-ին տեղկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 24-ին եւս մեկ դանակահարության դեպք գրանցվել էր Շիրակի մարզի Հառիճ գյուղում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments