9 բան, որ հաջողակ մարդիկ երբեք չեն անում

Mard

Մեզնից շատերը հետաքրքրությամբ կարդում են հաջողակ մարդկանց մտքերն ու նրանց գործունեության մասին հրապարակումները։ Մեզ հետաքրքրում է նրանց առօրյան, սովորությունները, ինչ են նրանք անում օրվա ընթացքում:

Սակայն ոչ պակաս հետաքրքիր է իմանալ, թե ինչ նրանք չեն անում: Inc.com-ը առանձնացրել է 9 այդպիսի կետ և ներկայացրել դրանք խորհուրդների տեսքով։

Մի ապրեք անցյալով

Մարդիկ, ովքեր ապրում են անցյալով, տեսնում են միայն այն, ինչ եղել է։ Անցյալի բացթողումները կուրացնում է և թույլ չի տալիս տեսնել այն, ինչ կարող է լինել։ Դուք կարող եք թույլ տալ որ ձեր անցյալը ազդի ձեր կայացման վրա, սակայն մի տվեք, որ այն բանտարկի ձեզ։

Ռիսկից մի վախեցեք

Ռիսկից խուսափելը հանգեցնում է ափսոսանքի զգացման՝ ողջ կյանքի ընթացքում։ Վախենալով որևէ քայլ կատարել՝ դուք միշտ ետ եք նայելու և ինքներդ ձեզ հարցնեք՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե կատարած լինեի այդ քայլը։ Համարձակ եղել։ Սա չի նշանակում, որ պետք է դիմել չմտածված ու վտանգավոր քայլերի։ Պարզապես զբաղվեք ինքնակրթությամբ, կատարելագործվեք և վստահեք ձեր բնազդին:

Մի վհատվեք ձախողումներից

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ հնարավոր է : Կարող ենք փորձել նորից ու նորից : Հաջողությունը առանց հարվածների չի գալիս առանց հարվածների: Պետք է հավաքեք ձեզ և առաջ գնաք :

Երբեք մի արդարացեք

Եթե արդարանում եք, նշանակում է՝ վախենում եք պատասխանատվությունից: Արդարանալու ցանկություն հաճախ առաջանում է այն պատճառով, որ դուք փորձել եք և ձախողվել։ Իսկ երբեմն՝ ձախողվել եք, որովհետև չեք փորձել։ Կամ պարզապես ծուլացել եք։ Արդարանալու փոխարեն՝ կրկին փորձեք։

Հիշաչար մի եղեք

Քեն պահելը նշանակում է ապրել անցյալով, իսկ անցյալը ետ բերել հնարավոր չէ։ Հիշաչարությունը ձեզ միայն ավելի ետ կտանի :

Այլոց մի նախանձեք

Եթե ինչ-որ մեկը հաջողության է հասնում, դա չի նշանակում, որ դուք պարտվում եք: Թույլ տվեք նրանց փորձել և հաղթել: Մեծահոգություն դրսևորեք ձեր հաղթանակների ճանապարհին։

Հույս մի դրեք հաջողության վրա

Հաջողությունը գտնում է այն մարդկանց, ով փնտրում է իրեն, այլ ոչ թե սպասում: Հաջողակ մարդիկ հաջողության են հասնում, քանի որ աշխատում են դրա վրա:

Մի վատնեք ժամանակը

Ժամանակը չվատնել՝ չի նշանակում միշտ զբաղված լինել։ Դա նշանակում է՝ արժևորել ժամանակն ու չծախսել այն անկարևոր բաների վրա։ Ժամանակը բանկային հաշիվ չէ և այն հնարավոր չէ լրացնել ծախսելուց հետո։

Սահմանափակումներ մի ընդունեք

Մայքլ Ջորդանը իր առաջին փորձից 3 միավորանոց նետում չի կատարել։ Ինչպես նաև հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսին միանգամից չի հաջողվեց գնդակն ուղարկել անցքը։Հաջողակ լինելու համար փորձ է պետք և ժամանակ։ Ինչպես նաև՝ խիզախություն։ Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ թաքնված տաղանդ ունի։ Այնպես որ ինքներդ ձեր մտքում մի սահմանափակեք ձեր հնարավորություններն ու թույլ տվեք, որ այդ տաղանդն ամբողջությամբ դրսևորվի:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.