ԲՀԿ-ական պատգամավորը լքել է ԲՀԿ-ն. Ահա սա է Զոհրաբյանի ղեկավարած քաղուժի հերթական արդյունքը

- in Ով ով է ...
Naira Zohrabyan

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է: Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում: Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյան»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը այսօր հայտարարել էր, որ իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը այլևս նպատակահարմար չի համարում։

Հայկ Խաչատրյանը միանում է Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, ինչը հիմա Օսկանյանին շատ պետք է։

Խնդիրը ոչ թե Խաչատրյանի ով լինելն է, այլ զուտ անդամությունը, որով Օսկանյանը փորձում է մեծացնել իր թիմը։

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը համարվում էր ԲՀԿ-ի քոչարյանական թևի հավատարիմ երկայացուցիչներից։ Նա մշտապես հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գովքով։ Անգամ Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որինքը ուրածխ կիներ, եթե «Ոչ»-ի քարոզչությունը ղեկավարեր Ռոբերտ Քոչարյանը, որ նա անպարտելի թեկնածու է, և նրա իշխանության օրոք ինքը շատ լավ բաներ է տեսել:

54398

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments