hayk martirosyan

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանտարկյալներին և կալանավորներին նման կերպ կտտանքի ենթարկելը ոչ միայն անմարդկային է՝ այլև ամոթ է հասարակությանը: Հասարակությանը, որ նման «իրավապաշտպան» համակարգ է հանդուրժում, որ նման հանցավոր և անմարդկային վերաբերմունքի հանդեպ անտարբերություն է դրսևորում:

Այն` ինչ կատարվում է այս մեղադրյալի հետ՝ ազգային խայտառակության լավագույն վկայություններից մեկն է: Վաղը նրա տեղում կարող է այդ վիճակում այլ մեղադրանքով հայտնված որևէ այլ քաղաքացի լինել:

Իսկ համապատասխան իշխանությունների առումով՝ սա բացառիկ անխոհեմության վկայություն է: Սեփական կողմի հանդեպ ատելության մեծացումն ու սեփական տմարդի վերաբերմունքի ցուցադրությունը դեռ երբեք ոչ ոքի ոչ մի լավ բան չի տվել»:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.