Taron Margaryan

Երևանցիներս շատ լավ ենք հիշում թե՛ Հաղթանակ զբոսայգու, թե՛ դիմացի տարածքի անտառները, որոնք բարբարոսաբար վերացվում են այնպես, ինչպես «Հաղթանակ» զբոսայգու անտառը, որտեղ, հակառակ քաղաքացիների բողոքների, կառուցվեց հյուրանոց:

Վերացավ իշխանության մեջ աշխատող տարբեր չինովնիկների կողմից մեր քաղաքը չսիրելու, բնապահպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ չունենալու ու ագահության արդյունքում: Ու ցավալիորեն ոչինչ չենք կարողանում անել:

Հարգելի պարոն Մարգարյան

Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթի պարսպի ետևում կա պարսպապատված մի հսկա շինհրապարակ, որտեղ աշխատում է ծանր շինտեխնիկա:

Խնդրում եմ պարզաբանել, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է այդ տարածքը հատկացվել և ո՞ւմ, ի՞նչ է կառուցվում այդ տարածքում, ո՞ւմ կողմից:

Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի հատկացման, շինթույլտվության նախագծի մասին որոշման վերաբերյալ փաստաթղթերի պատճեները:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.