Turky

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խստորեն քննադատել է իր կուսակցության համանախագահների ու մյուս անդամների ձերբակալությունը։

«Մեր ապրած տարին 1915-ն է, օրը՝ ապրիլի 24: Թույլ չենք տա, որ այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին»,-գրել է պատգամավորը Twitter-ի իր էջում և հավելել, որ գլուխ չեն խոնհարելու՝ լինեն բանտում, թե ազատության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալվել են խոշորագույն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ավելի քան 11 պատգամավոր, այդ թվում Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.