Erkir molorak

Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան երկուշաբթի դառնալ արտասովոր երևույթի՝ սուպերլուսնի ականատեսը, որը կդառնա ոչ միայն այս տարվա, այլև վերջին 70 տարվա ամենապայծառը։ Այս մասին հայտնում է NASA-ն։

Ամերիկյան աերոտիեզերական գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին Լուսինը կգտնվի 1948 թվականից ի վեր Երկրից ամենակարճ հեռավորության վրա։ Հաջորդ անգամ նման պայծառ սուպերլուսին հնարավոր կլինի տեսնել միայն 2034 թվականին։

Ինչպես հայտնել է NASA-ի գիտնական Նոյ Պետրոն, սուպերլուսինը տեսնել հնարավոր կլինի արդեն կիրակի։

Սա արդեն երկրորդն է այս տարվա երեք սուպերլուսիններից։ Գիտնականների տվյալներով՝ սուպերլուսին է սպասվում նաև դեկտեմբերի 14-ին։

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.