Seyran Saroyan

Ազգային Ժողովի այսօրվա նիստում իր ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով 1000-ական դրամներ բանակի համար հավաքելու որոշմանն ու դրա վերաբերյալ արձագանքին:

Սեյրան Սարոյանը կարծել է, որ «1000 դրամ» նախագիծն ԱԺ բերվեր առանց որևէ բառ խոսելու կընդունվեր: «Սենց միասնական հարցեր քիչ ա բերվում Ազգային ժողով, որը ժողովրդի օգտին ա: Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անենքն՝ «էլ գող կատու, էլ քյաչալ շուն», ամեն ինչ մասին խոսեցինք՝ բացի նրանից, որ էս մարդը էս օրենքը բերել ա, – ասաց Սեյրան Սարոյանը,- հիշենցինք, ով ոնց տները սարքեց, ով տուշոնկա գողցավ… բանակից ով ինչ գողացավ, մեկ ա քթներից գալու ա: Իրանց քթերից էլ չգա, իրանց երեխեքի քթերից դուրս ա գալու: Ես հլը չեմ տեսել, որ բանակի, զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ կազինոներում էդ փողերը քամուն են տալու: Էտի թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քան թե դատախազ»:

Ս.Սարոյանը, որպես միասնական լինելու օրինակ, բերեց ապրիլյան պատերազմը: «Հենա, Նիկոլը կասի, մարդը զենքը վերցրել, եկել էր կռիվ, տեսավ՝ ինչ միասնական ենք սաղս: Այ մարդ, պտի պատերազմ էղնի, նոր միասնական լինե՞նք:

Սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն ա: Ասում են խի պետական բյուջեն չի տալիս էտ փողերը, փող պտի ունենա, որ տա, որ չունի որդո՞ւց տա: Մարդուց բան ես ուզում, որ չունի»:

«Ասում են` մեր գեներալները գող ավազակ են, գյուղ կա, որ շուն չլինի, ենթադրենք 3-4 հոգի էլ անամոթ են, բա սազում է, հենց նենց գեներալ չեն դառնում, ուրեմն ինչ որ արժանիք ա ունեցել: Խոսում են բոլորի մասին, բայց չէ որ դրանք 3-4 հոգի են, պիտի ամաչեն էդ ֆորմեն հագնեն… Եթե ձեռնաքշություն են արել, պիտի պատժվեն

Գեներալ Սարոյանը նշեց՝ այդ 1000 դրամը տալուց համարեք, թե ամեն մի հայ մտել է եկեղեցի ու երկու հատ մոմ վառել իրա էրեխեքի համար: «Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում մի մարդ կա, որի ընտանիքից բանակում մարդ չկա: Մենք էն ազգն ենք, որ մորքուրի փեսու մասին էլ ենք մտածում:

Նա շեշտեց՝ այդ փողերը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց տուն չի տանելու: «Հարուր հատ Սարգսյան Վիգեններ կգան ու կեթան բանակում,  էդ հիմնադրամը կմնա, փորձենք լավ բան անենք, այ մարդ: Ամենահեշտ բանը ցեխ շպրտելնա, մարդու վրա ցեխ շպրտելն ա: Ինչ ցեխ ասես շպրտեցիք…

Էդ ֆեյսբուքների մեջ էլ ինչ ասես գրում են՝ հարուստները թող փողերը տան… Հարուստը գրող էլ չի տա, եթե շահ չունեցավ: Էս ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահելու, պատերազմում էլ ինքն ա կռվելու: Մեր հույսը մեր վրա պիտի լինի, միասնական պիտի լինենք: Ամենահեշտ բանը փնովելն ա մարդուն:

«Էրեկվանից կերան էս նախարարին, իմ արև, նույն հարցը հարուր ձևի տվեցին՝ մեկը հետևից էր գալիս, մեկն առաջից, սաղ նույն բան էին հարցնում, հիմա արի, նախարար, կռուտիտ էղի, որ էդ սաղ հարցերին պատասխանես: Իմ արև, արդեն հավեսս փախել էր, հելա, թողի գնացի», – ասաց նա:

Դիմելով Վիգեն Սարգսյանին, ասաց. «Օրենքը նենց լավ գիտես, իմ արև, էլ քու դեմ խաղ չկա, ընկար առաջ», – ասաց Սեյրան Սարոյանը:

«Բերեք սաղս միասնական, սիրուն քննարկենք, նաև հետևենք, որ ճիշտ ա էթում, որ խղճներիս հանդեպ մաքուր ըլնենք»: Սեյրան Սարոյանի ելույթն ընդունվեց դահլիճի ծափահարություններով:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.