Turkia

Թուրքիան հետընթաց է գրանցել արդարադատւթյան, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և մամուլի ազատության ոլորտներում։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի Թուրքիայի մասին զեկույցում։

Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ Թուրքիան անթաքույց աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Բացի այդ ընդգծվում է, որ երկիրն այդպես էլ չի վավերացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին 2009թ․ արձանագրությունները։

Զեկույցն անդրադարձել է նաև Ստամբուլում «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության փաստով քրեական գործին, Կարսում հակահայկական քարոզչությանը։

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.