Anahit Baxshyan

Երեկ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե քաղաքացին ինչպես սմարթֆոնով կարող է արագ ինչ-որ հարցեր լուծել: Սպասում էի, որ նա հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից  էլ   չեք  հարցնում՝  էս պաշտոնյաները  ճիշտ են ասու՞մ, թե …

Քանի որ իրենք չեն հարցնում այդ մասին, ես էլ որոշեցի իմ պատմությունը գրել:

Ես   սմարթֆոն չունեմ,  պարտաճանաչորեն մուծել եմ  ՃՈ-ի կողմից ուղարկած  տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին  ԴԱՀԿ-ից ստանում եմ  կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը: Հոկտեմբերի 10-ին գնում եմ ՃՈ, ցույց եմ տալիս մուծման անդորրագիրը: Ինձ ասում են դիմում գրի ՃՈ-ի պետի անունով, գրում եմ, որտեղ նշում եմ, որ սպասում եմ  գրավոր պատասխանի: Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ: Այսօր՝  նոյեմբերի 3-ին, զանգահարում եմ ԴԱՀԿ-ի  վարչական ակտերով բռնագանձումների բաժին իրենց նշած 060 57 04 48, 060 57 04 36 2 հեռախոսահամարներով, ոչ մեկը չի պատասխանում: Ա՛յ, էսպես էլ աշխատում են ժողովրդի հետ ու ժողովրդի համար:

Վերջապես  գտնում եմ ԴԱՀԿ-ից  մի հեռախոսահամար, ասում եմ խնդիրն  ու 0.5 ժամ անց զանգում և ասում են՝ արգելանքը կհանվի: Երբ հարցնում եմ, թե ինչպե՞ս այսքան արագ գտաք լուծումը, պատասխանում են, որ ՃՈ-ից են պարզել, որ վճարումը կա:

Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն Սարգսյան, ի՞նչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք ու այդ վիճակում լսեիք ՃՈ-ի, ԴԱՀԿ-ի պետերին: Դուք ժողովրդի մեջ տարբեր բնագավառներում կուտակված ակնհայտ դժգոհությունների վերաբերյալ Ձեր փորձից պետք է իմանաք, թե բոլոր պաշտոնյաներն ինչպես են Ձեզ շատ սիրուն ու  գունավոր ներկայացնում են իրենց  չարած գործը, որից  դժգոհությունները չեն  նվազում, այլ՝  ընդհակառակը:

Նրանց ավելի շատ պիտի չհավատաք, քան՝ հավատաք: Ես և շատերն արդեն կորցրել են որևէ մեկի նկատմամբ հավատը:

Անահիտ Բախշյան

ՀՀ  քաղաքացի 03.11.2016թ.

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.