anodachu

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս ունի, որ հայկական ապրանքատեսակները ավելի մեծ ծավալներով ներկայացված կլինեն լեհական շուկայում:

«2015 թվականը կարելի է առանձնացնել որպես մի ժամանակահատված, երբ հայ-լեհական տնտեսական հարաբերություններն աճ գրանցեցին: Իհարկե, այդ ցուցանիշն այնքան էլ գոհացուցիչ չէ. տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 60-80 հազար դոլար: Բավականին աճ գրանցվեց՝ կապված հատկապես Հայաստանից դեպի Լեհաստան արտահանման հետ: Իսկապես աճ կարելի է համարել, եթե տարեկան ցուցանիշը բարձրանա 200-250 հազարի, հետևաբար կարելի է նաև եռապատկել ապրանքաշրջանառությունը: Կան մի շարք մասնաճյուղեր, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով հատկապես շինարարական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում»,- րագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացումը կախված է երկու գործոններից, որոնցից մեկը հոգեբանականն է:

«Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունն, օրինակ, ներդրում է կատարում այստեղ, համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր գործարարները ուշադիր հետևում են այդ ձեռնարկության հաջողությանը՝ արդյոք այն շահութաբե՞ր ներդրում է: Կարելի է ասել՝ այստեղ այդ ձեռնարկությունը փորձառության օրինակ է, թե ինչպես կարելի է հաջող գործել Հայաստանի շուկայում: Երկրորդ գործոնը, թերևս, անմիջականորեն կապված է ԵՄ-Հայաստան շրջանակային պայմանագրի ստորագրման հետ: Եվրոպական հանձնաժողովը մեծ շեշտադրում է կատարում Հայաստանի մրցունակության վրա, և եթե հարցերը կարգավորվեն՝ կապված մաքսային սակագների հետ, դա բավականին կդյուրինացնի գործարարների մուտքը հայկական շուկա»,-նշեց Եժի Նովակովսկին:

Նա ընդգծեց, որ Լեհաստանը նաև հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությամբ:

«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա պարտադիր պետք է ուշադրություն դարձնի նաև ճանապարհային ենթակառուցվածքին»,-ասաց դեսպանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը կարիք ունի Լեհաստանում ներկայանալու որպես բրենդ:

«Դա բավականին բարդ կլինի, եթե լեհական շուկան ողողված չլինի հայկական ապրանքատեսակներով: Խնդիրն այն է, որ գնորդները տեղյակ չեն, որ նման ապրանք գոյություն ունի: Նրանք տեղյակ են դառնում հեռուստատեսության միջոցով: Հայաստանն, իհարկե հայտնի է Եվրոպայում, սակայն կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում»,-ասաց նա:

Դեսպանը հատուկ ընդգծել է, որ Լեհաստանի համար անակնկալ է եղել այն, որ Հայաստանը նույնպես արտադրում է սեփական դրոնները:

Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

«2017 թվականը մեզ համար նշանակալի  տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաև, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված  այլևս որևէ խնդիր չի առաջանա»,- նշեց դեսպանը:

Դեռևս 2015 թվականին պաշտոնական Բրյուսելն ազդարարել էր Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.