mamikon-aslanyan-vanadzor

Այսօր նախատեսված էր Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։

Նիստը, սակայն, չկայացավ, քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն եւ «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեին 18 մանդատ և քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ։

Վերջին երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչեւ կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.