Erkir molorak

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները կկարողանան տեսնել 21-րդ դարի ամենամեծ Լուսինը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով գիտնականներին:

Նոյեմբերի 14-ին Լուսինը այնքան կմոտենա Երկրին, որ մեր մոլորակի բնակիչները կկարողանան հրաշալի տեսարանով հիանալ վերջին 70 տարում առաջին անգամ: Հաջորդ անգամ Լուսինը Երկրին շատ մոտ կլինի 2034 թ. նոյեմբերի 25-ին:

Լուսինը նոյեմբերի 14-ին կլինի 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի վառ: Գիտնականները նշում են, որ այդ երևույթն ազդեցություն չի ունենա մարդու վրա: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ սուպերլուսնի պատճառով չպետք է առողջական վիճակի փոփոխություն զգան:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.