Hilari Qlinton

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։ Այս մասին գրում է Christian Times Newspaper թերթը։

Պարբերականը հրապարակել է հայցի դիմումը, որը նոյմեբերի 10-ին իբրև թե ներկայացվել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան։ Տեղեկատվության համաձայն՝ ամուսնալուծության պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»։

CTN հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնն առանձին ապրելու և համատեղ ունեցվածքը կիսելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո։ Նշվում է, որ երկար ժամանակ է, ինչ զույգին կապում են միայն գործնական հարաբերությունները, իսկ ընտրություններում պարտվելուց հետո Հիլարին կարող է պաշտոնապես հրաժեշտ տալ Քլինթոնին։ Քլինթոնների ընտանիքն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975 թ․ հոկտեմբերի 11-ին։

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.