dzerbakalutyun

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետի նախկին տեղակալ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի շորթելու մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը:

Հաղորդագրության համաձայն՝ գումարը յուրացվել է 2014թ. «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզահամալիրի վերակառուցման ժամանակ։ Խարդախությունն իրականացվել է «Տրանսստրոյ» հոդլինգի և «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջև լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ:

Նշվում է, որ Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանը Կրեստովսկի կղզում մարզահամալիրի շինարարությունը համակարգելիս որպես ենթակապալառու ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության, որը հետագայում կանխավճարի տեսքով ստացել է ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլի, որն էլ յուրացվել է «մի օրական» ընկերության կողմից:

«Անհրաժեշտ է նշել, որ Օգանեսյանը նախապես տեղյակ է եղել, որ բաժնետիրական ընկերությունը չի պատրաստվում ստացված դրամական միջոցները ծախսել մարզահամալիրի համար լուսատախտակ մատակարարելու վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.