Dzerqer

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի աջակցությամբ և Տաջիկստանից և Ղրղըզստանից գործընկերների հետ համագործակցությամբ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է ահաբեկչություններ պատրաստող խմբի անդամների:

Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

«Նոյեմբերի 12-ին իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և հետաքննչական գործողությունների արդյունքում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 10 ահաբեկիչ է ձերբակալվել: Նրանց մոտ հայտնաբերվել և բռնագրավվել է մեծ հզորության 4 ինքնաշեն պայթուցիկ սարք»,- հայտնել են կենտրոնում:

«Ռոսիսկայա գազետա»-ն, հղում անելով աղբյուրներին հատուկ ծառայություններում, հայտնում է, որ ձերբակալվածներն ահաբեկչություններ են ծրագրել փարիզյան սցենարով:

Հաղորդվում է, որ ահաբեկիչների մի մասը պետք է մի քանի պայթուցիկ գործի գցեր մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, մինչ մնացածները պետք է կրակ բացեին մարդկանց ուղղությամբ:

Աղբյուրները նաև նշել են, որ խոսքը պրոֆեսիոնալ ահաբեկչական խմբի մասին է:

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.