Նաիրա Զոհրաբյանի ավերակացը Ծառուկյանն ինչպե՞ս թագավորի

Naira Zohrabyan

Չեն դադարում խոսակցություններն ու լուրերն այն մասին, թե ե՞րբ է քաղաքականություն վերադառնալու Գագիկ Ծառուկյանը: Հիմա էլ՝ դրանք թևակոխել են մեկ այլ փուլ, թե քաղաքականությունում ո՞ւր է վերադառնալու նա:

Պարզվում է, ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ամենևին էլ ցանկություն չունի վերադառնալ ԲՀԿ, այն վերստին գլխավորելու: Պատճառը՝ ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից՝ ԲՀԿ առաջնորդությունը ստանձնելուց հետո, վարած ներկուսակցական քաղաքականությունն է: ԲՀԿ-ում ուժերն այնքան են ջլատվել ու անհատականություններն իրար դեմ դուրս եկել, որ ավելի լավ է ստեղծել նոր կառույց, իսկ ԲՀԿ-ից տանել իր համար առողջ ուժերին, քան գալ ու հաշտեցնել անհաշտելին:

Այդ նպատակով էլ, ահա, չեն դադարում լուրերն այն մասին, որ նոր ձևավորված Միասնություն շարժումը հենց Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունն է, որը արդեն նախընտրական շրջանում կգլխավորեն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն ու հայնի ու հարգված գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Անգամ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում արդարացնում են այս մոտեցումը, որովհետև իրենք՝ ԲՀԿ-ականներն էլ են գիտակցում, որ այսպես չէր կարելի վարվել հանրապետությունում երկրորդ քաղաքական ուժը համարվող կուսակցության հետ, ինչպես դա արեց Նաիրա Զոհրաբյանը:

Արդյունքում՝ ԲՀԿ-ն կդառնա փոքրիկ մի կուսակցություն, որը որևէ շանս չի ունենա անգամ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար: ԲՀԿ-ում մնացող փոքրամասնությունն, ուստի՝ քննարկում է դաշինքներից որևէ մեկում խցկվելու հարցը, սակայն այստեղ էլ բոլոր մյուսները հասկանում են, որ Նաիրա Զոհրաբյանին հռչակելով ԲՀԿ նախագահ, նախ՝ առաջնային տեղ են տալու նրան, իսկ իրենց հնարավոր է մանդատ չհասնի:

ԲՀԿ-ում պոտենցյալ մնացողները ստիպված են երես թեքել Նաիրա Զոհրաբյանից ու լավամարդ լինել Գագիկ Ծառուկյանի առաջ, որպեսզի շանսի նշույլ ունենան ապագա գումարման խորհրդարանում հայտնվելու համար: Նրանք էլ, ահա, շրջանառության մեջ են դրել ԲՀԿ-ական ներկուսակցական ասույթը, թե Գագիկ Ծառուկյանը գա Նաիրա Զոհրաբյանի ավերակածի վրա ինչպե՞ս թագավորի:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments