Նաիրա Զոհրաբյանի տեսականն ու գործնականը

Naira Zohrabyan

Պարզվում է, խորհրդարանում չեն ավարտվել 2017 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները, այսօր շարունակվում են ու ԱԺ պատգամավորներին լրացուցիչ առիթ ընձեռում ինքնադրսևորվելու, ՀՀ կառավարության կողմից սոցիալական ծրագրերին ի հակառակ, դիվիդենտներ սեփականաշնորհելու համար:

Հերթական անգամ բախվեցին Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանը. առաջինն իրեն հատուկ հոխորտանքով, երկրորդը՝ պահանջատիրությամբ: Բանն ավարտվեց՝ պարզելով, թե ով ով է խորհրդարանում:

Արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի  մասով քննարկման ժամանակ ԲՀԿ նախագահ, ԱԺ-ում Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին բավարարեց Ս. Կարայանի պատասխանը, բայց տեսականորեն, գործնականում՝ ոչ: Դե, ինչ ասել պահանջների անհամամասնության դեպքում:

Իսկ խոսքը վերաբերում էր մենաշնորհային դիրք ունեցող քրեաօլիգարխներին բացահայտելու, Հայաստան, ըստ Նաիրա Զահրաբյանի, պատահմամբ եկած ներդրողից փայ պահանջելու հարցերին:

Պարզվում է, Նաիրա Զոհրաբյանն էլ գիտի, թե Լաս Վեգասում և մյուս կազինոյատեղերում հայաստանյան օլիգարխներից ով որքան է տանուլ տալիս, ով տուն ունի, ով առանձնատուն, ով … Ու ճիտին պարտքի նման իր մենաշնորհներից մեկն է համարում ամեն առիթով այդ մասին հարցնել՝ ում ասես, սակայն առանց անուններ տալու: Նաիրա Զոհրաբյանը՝ հանդիսանալով այսօր ընդդիմադիր, վաղն էլ այդպիսին պատկերացնող ԲՀԿ նախագահ, այդպես էլ չի նշում Սաշիկ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի … ու համանման մյուսների անունները, որովհետև նպատակը զուտ դիվիդենտների հավաքագրումն է, սակայն ինչու և որտեղ օգտագործելու համար, պարզ չէ:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments